Թուլսի Գաբարդը հրաժարական է տալիս Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնից՝ աջակցելու համար իր ամուսնուն «ոսկրերի քաղցկեղի չափազանց հազվադեպ տեսակի» դեմ պայքարում, հայտնի է դարձել Fox News-ին։
Գաբարդն այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուրբաթ Օվալաձև աշխատասենյակում անցկացված հանդիպման ժամանակ։ Ակնկալվում է, որ գերատեսչությունում նրա վերջին օրը կլինի հունիսի 30-ը։
«Fox News» հեռուստաալիքը ստացել է նրա պաշտոնական հրաժարականի դիմումը, որում Գաբարդն ասում է, որ ինքը «խորապես շնորհակալ է այն վստահության համար, որը ցուցաբերեցիք իմ հանդեպ, և վերջին մեկուկես տարվա ընթացքում Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը ղեկավարելու հնարավորության համար»։
«Ցավոք, ես ստիպված եմ ներկայացնել հրաժարականի դիմում, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունիսի 30-ից,- գրել է նա։- Ամուսնուս՝ Աբրահամի մոտ վերջերս ախտորոշվել է ոսկրերի քաղցկեղի չափազանց հազվադեպ տեսակ»։
Գաբարդը հայտնել է նաև, որ իր ամուսինը «առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում բախվելու է լուրջ խնդիրների»։
«Այժմ ես պետք է հեռանամ պետական ծառայությունից, որպեսզի լինեմ նրա կողքին և լիովին աջակցեմ նրան այդ պայքարում»,- նշել է նա։
Գաբարդն ասել է, որ ինքը «զգալի առաջընթաց է գրանցել» գերատեսչությունում՝ «ապահովելով աննախադեպ թափանցիկություն և վերականգնելով հետախուզական համայնքի ամբողջականությունը», սակայն նա ընդունում է, որ «դեռևս շատ կարևոր անելիք կա»։
Գաբարդը, լինելով Ազգային հետախուզության ղեկավար, վերափոխումներ սկսեց հետախուզական համայնքում․ նա կրճատեց գործակալության չափերը և հարկատուների համար տարեկան խնայեց ավելի քան 700 միլիոն դոլար։
Այս ամսվա դրությամբ Գաբարդը գաղտնազերծել է ավելի քան կես միլիոն էջ կառավարական փաստաթղթեր, դրանց թվում՝ նրանք, որոնք կապված են Թրամփի ու Ռուսաստանի հարաբերությունների հետաքննության, Քենեդիի սպանության և այլ հարցերի հետ։
Source: https://news.am/hy/news/1037657
World
Թուլսի Գաբարդը լքում է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը. Fox News
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։