Կատարի բանակցային խումբն ուրբաթ և շաբաթ օրերին կգտնվի Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ «աջակցելու համար ԱՄՆ-ին վերջնական համաձայնության հասնելու հարցում, որը վերջ կդնի պատերազմին և կլուծի Իրանի հետ կապված չլուծված խնդիրները», Fox News հեռուստաալիքին հայտնել է այցի ընթացքին ծանոթ պաշտոնյան։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնության հասնելու հարցում «չնչին առաջընթաց» է գրանցվել՝ միաժամանակ նշելով, որ Թեհրանը «երբեք չի կարող միջուկային զենք ունենալ»։
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հաղորդել էին Պակիստանի բանակի ցամաքային զորքերի շտաբի պետ, ֆելդմարշալ Սայեդ Ասիմ Մունիրի՝ Թեհրան կատարած այցի մասին, որի նպատակն է Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցությունների քննարկումը։
Source: https://news.am/hy/news/1037663
World
Կատարի բանակցային խումբը ժամանել է Իրան. Fox News
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։