Հունգարիայի պաշտոնական տեղեկագրում ուրբաթ կեսօրին հրապարակվել է կառավարության որոշումը՝ Ուկրաինայից ստացվող որոշ տեսակի գյուղատնտեսական մթերքների փոխադրմանն առնչվող միջոցառումների մասին, հաղորդում է Telex-ը։

Ըստ կանոնակարգի՝ ներմուծման արգելք է սահմանվում, օրինակ, տավարի, խոզի, ոչխարի և այծի մսի, թռչնամսի, ձվի, մեղրի, բանջարեղենի, հացահատիկի, ալյուրի, բուսայուղի և գինու նկատմամբ։

Ներմուծման արգելքը չի տարածվում այն բեռների վրա, որոնք Հունգարիայի տարածքով անցնում են միայն տարանցմամբ, սակայն նման բեռները ենթակա են խիստ պայմանների։

Կանոնների խախտման դեպքում փոխադրողը կարող է տուգանվել ապրանքի՝ առանց ԱԱՀ-ի արժեքի մինչև 100 տոկոսի չափով։

Source: https://news.am/hy/news/1037670