United Airlines ավիաընկերության չվերթը հինգշաբթի ստիպված է եղել շեղվել երթուղուց այն բանից հետո, երբ ուղևորն, ըստ նախնական տվյալների, փորձել է բացել դուռը 36 հազար ֆուտ (մոտ 11 հազար մետր) բարձրության վրա: Ըստ Դաշնային ավիացիոն վարչության և օդային երթևեկության կառավարման տվյալների, դրա մասին հաղորդել է NBC News-ը։

1551 չվերթը իրականացնող Boeing 737 Max 8 ինքնաթիռը, որում գտնվել է մոտավորապես 145 ուղևոր և անձնակազմի վեց անդամ, տեղական ժամանակով 19:00-ի սահմաններում Նյուարկից ուղևորվել էր Գվատեմալա քաղաք, ասված է ընկերության հայտարարության մեջ։

Ինքնաթիռը տեղական ժամանակով 20:30-ի սահմաններում վայրէջք է կատարել Վաշինգտոնի Դալեսի անվան միջազգային օդանավակայանում այն բանից հետո, երբ անձնակազմը հայտնել է ուղևորների անհանգստության մասին։ Ուղևորների վնասվածքներ ստանալու մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել, և նրան դիմավորել են «իրավապահ մարմինների աշխատակիցները»՝ անկարգապահ ուղևորի հետ կապված հարցերը լուծելու համար։

Source: https://news.am/hy/news/1037678