Իսրայելի ոստիկանությունը հայտնել է 13 մարդու բերման ենթարկելու մասին՝ հրեական Շավուոտ տոնի կապակցությամբ Տաճարի լեռան վրա կենդանիների զոհաբերություն իրականացնելու փորձի համար, հաղորդում է «Times of Israel»-ը։
Կասկածյալները ճեղքել են սրբավայրի պահպանությունն ու ներխուժել համալիրի տարածք՝ փորձելով ծես կատարել, հայտնում է ոստիկանությունը։ Թեև տաճարներ այլևս գոյություն չունեն, և հրեաները գրեթե 2000 տարի նման զոհաբերություններ չեն արել, փոքր խմբեր պարբերաբար բարձրանում են լեռը՝ փորձելով վերակենդանացնել այդ ծեսը, սակայն՝ ապարդյուն։
Տաճարի լեռը, որը մահմեդականները մեծարում են որպես Սրբավայր (Ալ-Հարամ ալ-Շարիֆ), հուդայականության գլխավոր սրբավայրն է և իսլամի ամենանվիրական վայրերից մեկը, և այն վաղուց ի վեր հակամարտությունների օջախ է դարփել։
Այնտեղ հրեական հրապարակային աղոթքներն (ու կենդանիների զոհաբերությունները) արգելված են։
Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը, որն այդ վայրի հաճախակի այցելուներից է, պնդում է աղոթքի արգելքը փոխելու անհրաժեշտությունը, ինչը զայրացրել է մահմեդական աշխարհին։
Source: https://news.am/hy/news/1037649
World
Իսրայելում ոստիկանությունը բերման է ենթարկել 13 մարդու, որոնք փորձել են կենդանիներ զոհաբերել Տաճարի լեռան վրա
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։