ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին անվանել է իր ընկերը։ Այս մասին ԱՄՆ նախագահը հայտնել է մայիսի 15-ին՝ Չինաստան կատարած այցի արդյունքներով։

«Սա այն մարդն է, որին ես շատ եմ հարգում, նա իսկապես դարձել է ընկեր», — նշել է Թրամփը։

Նա ընդգծել է, որ Սի Ծինփինին ճանաչում է գրեթե 12 տարի և դա համարում է երկար ժամանակահատված։

ԱՄՆ նախագահը նաև ամփոփել է իր այցը՝ այն անվանելով «անհավանական»։

Թրամփն ավելի վաղ նույն օրը Սի Ծինփինի հետ իր բանակցություններն անվանել էր գերազանց։ Ինչպես հայտնել է CNN-ը, այցի մի մասն ուղեկցվել է մշակութային ծրագրով։

Source: https://news.am/hy/news/1035565