Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև հնարավոր համաձայնագրի քննարկումների հետնապատկերին:
X սոցիալական ցանցի իր հրապարակման մեջ Ազիզին հայտարարել է, որ հենց Իրանը, որին նա անվանել է «դաշտում հաղթող», որոշելու է ցանկացած պայմանավորվածության պայմանները։
«Թրամփը պետք է հասկանա. Իրանը՝ որպես դաշտում հաղթող, սահմանում է կանոնները՝ փող՝ փողի դիմաց, պարտավորություն՝ պարտավորության դիմաց, ոչինչ՝ ոչնչի դիմաց»,- գրել է նա։
Ազիզին ընդգծել է, որ խոսքը կարող է վերաբերել միայն այնպիսի հարցերին, որոնք իրականում բանակցությունների առարկա են, այլ ոչ թե ամերիկյան նախագահի «ցանկություններին» կամ «ֆանտազիաներին»։
Այս հայտարարությունը հնչել է Թրամփի մի շարք հրապարակումներից հետո, որոնցում նա պնդում էր, թե Իրանն իբր կհամաձայնի միջուկային ծրագրին առնչվող սահմանափակումներին, Հորմուզի նեղուցի բացմանը և միջուկային նյութերի մի մասի ոչնչացմանը։ Իրանական պաշտոնական և իշխանություններին մոտ կանգնած լրատվամիջոցներն ավելի վաղ հերքել էին այդ հայտարարությունների մի մասը՝ նշելով, որ Վաշինգտոնը փորձում է իրավիճակը ներկայացնել որպես սեփական դիվանագիտական հաղթանակ։
Source: https://news.am/hy/news/1039493
World
Թրամփը պետք է հասկանա, որ պայմանները սահմանում է Իրանը. Իրանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։