ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտահոգություն է հայտնել Աֆրիկայում Էբոլա տենդի բռնկման և հիվանդության հետագա տարածման վտանգի կապակցությամբ։

«Ես մտահոգված եմ Էբոլայի իրավիճակով։ Այժմ հիվանդությունը գրանցվում է Աֆրիկայում, բայց կարող է տարածվել նաև ավելի հեռու», - ասել է նա Վաշինգտոնում լրագրողներին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում լրացուցիչ միջոցներ են սահմանվում այն ճանապարհորդների համար, որոնք եղել են Ուգանդայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Հարավային Սուդանում՝ այդ երկրներում Էբոլա տենդի բռնկման պատճառով։

Source: https://news.am/hy/news/1036436