ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ Միացյալ Նահանգները կփորձի տպավորել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին նրա պատասխան այցի ընթացքում, որը, ԱՄՆ առաջնորդի խոսքով, կարող է կայանալ մոտավորապես սեպտեմբերի 24-ին։

«Մենք կվերադառնանք, և, կարծում եմ, մոտավորապես սեպտեմբերի 24-ին նախագահ Սին կգա Միացյալ Նահանգներ, և դա կլինի փոխադարձ այց, ինչպես փոխադարձ առևտուրը»,- ասել է Թրամփը Պեկինում Չինաստանի առաջնորդի հետ բանակցությունների ժամանակ։

ԱՄՆ առաջնորդը հայտնել է, որ ԱՄՆ-ը մտադիր է Սի Ծինփինին ընդունել այնպես, որ նա տպավորված մնա այցից։

«Մենք կանենք առավելագույնը, և հույս ունեմ, որ Դուք կհեռանաք շատ տպավորված, ինչպես ես եմ խիստ տպավորված Չինաստանից»,- ավելացրել է Թրամփը։

Թրամփը նաև Չինաստան իր այցի վերջին օրերն անվանել է «իսկապես հիանալի» և շնորհակալություն է հայտնել Սի Ծինփինին ու չինական կողմի ներկայացուցիչներին ընդունելության համար։

Source: https://news.am/hy/news/1035572