Ղրղզստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը մայիսի 13-ին աշխատանքային խորհրդակցության ժամանակ պետծառայողներին հանձնարարել է հրաժարվել պիջակներից և աշխատանքի գալ վերնաշապիկներով՝ էլեկտրաէներգիան խնայելու նպատակով։
«Մենք բոլորս պետք է հանենք կոստյումները և գանք վերնաշապիկներով»,– ասել է նա։
Կառավարության ղեկավարը հղում է կատարել Ճապոնիայի փորձին, որտեղ 2005 թվականին իշխանությունները սկսել էին Cool Biz արշավը, որը ենթադրում էր էլեկտրաէներգիայի սպառման նվազեցում՝ օդորակիչների օգտագործումը սահմանափակելու և ավելի ազատ դրես-կոդ սահմանելու միջոցով։
«Ճապոնիայում նման փորձ եղել է։ Ամռանը, երբ շատ էլեկտրաէներգիա է սպառվում, նրանք անցել են նման ձևաչափի։ Նրանք սկսել են աշխատանքի գալ վերնաշապիկներով, առանց փողկապի, ինչի արդյունքում պետությունը խնայել է միլիարդավոր իեններ»,– ավելացրել է նա։
Kaktus.media-ն, հղում կատարելով կառավարության տվյալներին, գրել է, որ վերջին հինգ տարում Ղրղզստանում էլեկտրաէներգիայի սպառումն աճել է ավելի քան 25 տոկոսով՝ 2020 թվականի 15,4 մլրդ կիլովատ/ժամից մինչև 2025 թվականի վերջին՝ 19,3 մլրդ կիլովատ/ժամ։ Պահանջարկի աճը գերազանցում է նոր գեներացնող հզորությունների գործարկման տեմպերը, ինչը մեծացնում է երկրի էներգետիկ համակարգի ծանրաբեռնվածությունը։ Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Բակիտ Տորոբաևը նշել է, որ եթե աճի ներկայիս տեմպերը պահպանվեն, ապա մինչև 2030 թվականը Ղրղզստանում էլեկտրաէներգիայի սպառումը կարող է հասնել 25 մլրդ կիլովատ/ժամի։
Source: https://news.am/hy/news/1035581
Արհեստական բանականություն
Ղրղզստանի վարչապետը պետծառայողներին հանձնարարել է հրաժարվել պիջակներից՝ էլեկտրաէներգիան խնայելու համար
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։