ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնակատարի անունը Թուլսի Գաբարդի հեռանալուց հետո։
«Ցավոք, Թուլսի Գաբարդը, հսկայական աշխատանք կատարելուց հետո, հունիսի 30-ին կլքի իր պաշտոնը։ Նրա հրաշալի ամուսնու՝ Աբրահամի մոտ վերջերս ախտորոշվել է ոսկրերի քաղցկեղի հազվադեպ տեսակ, և նա, իրավամբ, ցանկանում է լինել նրա կողքին՝ նրա առողջությունը վերակգնելու համար, քանի որ ներկայում նրանք միասին ծանր պայքար են մղում։
Ես կասկած չունեմ, որ շուտով նա իրեն ավելի լավ կզգա, քան երբևէ։ Թուլսին անհավանական աշխատանք է կատարել, և մենք կկարոտենք նրան։ Ազգային հետախուզության տնօրենի նրա հարգարժան առաջին տեղակալ Աարոն Լուկասը կկատարի Ազգային հետախուզության տնօրենի պարտականությունները»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահը։
Source: https://news.am/hy/news/1037660
World
Թրամփը հայտարարել է Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնակատարի անունը Թուլսի Գաբարդի հեռանալուց հետո
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։