ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընթացիկ տարվա համար փախստականների ընդունման սահմանաչափն ավելացրել է 10 հազար մարդով, որպեսզի Հարավաֆրիկյան Հանրապետության ավելի մեծ թվով սպիտակամորթ քաղաքացիների թույլ տա մուտք գործել երկիր։ Դրա մասին վկայում է նախագահի ստորագրած կարգադրությունը, որի տեքստին ծանոթացել է Reuters գործակալությունը։
Մայիսի 21-ով թվագրված փաստաթղթում պնդում է արվում, որ աֆրիկաներ էթնիկ խմբի սպիտակամորթ հարավաֆրիկացիները գտնվում են արտակարգ իրավիճակում՝ այս գերազանցապես սևամորթ բնակչությամբ երկրում կառավարության և քաղաքական կուսակցությունների կողմից «ռասայական շարժառիթներով բռնության հրահրման» պատճառով։
Սպիտակ տունը, ԱՄՆ Պետքարտուղարությունը և ՀԱՀ կառավարությունն օպերատիվ կերպով չեն արձագանքել մեկնաբանությունների հարցումներին:
Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Թրամփն ամբողջ աշխարհից փախստականների ընդունումն ամբողջությամբ սառեցրել էր 2025 թվականի հունվարին պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո: Սակայն մի քանի շաբաթ անց նա մեկնարկեց ծրագիր՝ ուղղված բացառապես ՀԱՀ սպիտակամորթ քաղաքացիների ընդունմանը։
Ի սկզբանե նա փախստականների ընդունման ընդհանուր լիմիտը սահմանել էր ռեկորդային ցածր մակարդակի վրա՝ 7500 մարդ 2026 ֆինանսական տարվա համար (որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին): Ընդ որում, կառավարության պաշտոնական տվյալներով, մինչև ապրիլի վերջ նրա վարչակազմն արդեն ընդունել էր 6000 սպիտակամորթ հարավաֆրիկացիների։
Թրամփի՝ քվոտան 10 հազար տեղով ավելացնելու որոշումը բարձրացնում է ԱՄՆ-ում փախստականների ընդունման ընդհանուր սահմանաչափը մինչև 17 հազար 500 մարդ։
Source: https://news.am/hy/news/1038610
World
Թրամփն ավելացրել է ԱՄՆ-ում փախստականների ընդունման քվոտան՝ հանուն ՀԱՀ-ի սպիտակամորթ բնակիչների
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։