Սոցցանցերում հայտնվել է կարճ տեսանյութ Պեկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումից։ Օգտատերերը պնդում են, որ ԱՄՆ առաջնորդը արագ հայացք է գցել չինացի ղեկավարի թղթերին, մինչ նա հեռացել էր սեղանից։

Պաշտոնական հաստատում, որ կադրերում Սի Ծինփինի անձնական նոթատետրն էր, չկա։ Բացի այդ, նման գործողության իմաստը չափազանց քիչ կլիներ, քանի որ Չինաստանի ղեկավարի թղթերում, ինչն ակնհայտ է, ամեն ինչ գրված կլիներ չինարենով։

Միևնույն ժամանակ, New York Times-ը նշել է, որ սեղանին դրված էր ոչ թե «գաղտնի փաստաթղթերով թղթապանակ», այլ պաշտոնական ընթրիքի ճաշացանկը, որին էլ եկել էին քաղաքական գործիչները։ Հաղորդվել է նաև, որ չինացի խոհարարները այնտեղի ուտեստները հատուկ հարմարեցրել էին ԱՄՆ առաջնորդի ճաշակին և նախասիրություններին։

Source: https://news.am/hy/news/1035709