Մայիսի 19-ին Սևան քաղաքում սպանություն է տեղի ունեցել. ժամը 21:00-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ դանակի մի քանի հարվածներ ստանալու հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Հովհաննես Պողոսյանը, հաղորդում է Shamshyan.com–ը։
Տեղում բժիշկները քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ով ցավոք ժամեր անց գիտակցության չգալով մահացել է, Գեղարքունիքի քրեական ոստիկանները պարզել են, որ նրան դանակի մոտ 6 հարված է հասցրել Գեղարքունիքի մարզի 24–ամյա բնակիչը, որին քրեական ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են։
Կայքի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ մահացողը հարգված ընտանիքի տղա էր, իրենց ողջ ընտանիքը Սևանում բնութագրվում է դրական։
Source: https://news.am/hy/news/1036894
Football
Սպանություն Սևանում. Դանակի 6 հարված հասցնող երիտասարդին գտել են
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։