Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ուրբաթ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայիս պետական այցը Չինաստան պատմական է և նշանային։

«Սա պատմական այց է, նշանակալի այց», - հայտարարել է Սի Ծինփինը Թրամփի հետ Պեկինի կենտրոնում գտնվող իր «Չժուննանհայ» նստավայրի այգում զբոսանքից հետո։

Չինաստանի առաջնորդը նշել է, որ այցի ընթացքում կողմերը պայմանավորվել են կառուցել չին-ամերիկյան հարաբերություններ՝ հիմնված կառուցողական ռազմավարական կայունության վրա, ինչը կարելի է համարել կարևոր ձեռքբերում, ինչպես նաև հասել են բազմաթիվ արդյունքների հետագա համագործակցության զարգացման առունով։

Source: https://news.am/hy/news/1035574