ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը, հավանաբար, արդեն հաջորդ շաբաթ կայցելի Հյուսիսային Կորեա, հայտնում է «Ռենհապ»-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

«Մենք ստացել ենք հետախուզական տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ նախագահ Սի Ծինփինը շուտով կայցելի Հյուսիսային Կորեա», - գործակալությանը հայտնել է բարձրաստիճան կառավարական պաշտոնյան։

Մյուս զրուցակցի խոսքով՝ մեծ է հավանականությունը, որ ՉԺՀ նախագահի այցը ԿԺԴՀ տեղի կունենա այս ամսվա վերջին կամ հաջորդ ամսվա սկզբին։

Եվս մեկ կառավարական աղբյուր գործակալությանը հայտնել է, որ չինացի առաջնորդը կարող է փորձել միջնորդի դեր ստանձնել Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի հարաբերություններում։

Նրա խոսքով՝ հունվարին Չինաստան կատարած իր պետական այցի ընթացքում Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը Սի Ծինփինին խնդրել է օգնել միջնորդել միջկորեական հարաբերություններում, և չինացի առաջնորդը դրական է արձագանքել այդ խնդրանքին։

Source: https://news.am/hy/news/1037097