Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են վարվում «Սումուդ» նավախմբի ակտիվիստների հետ։ Վերջիններս ձերբակալվել էին Գազայի ծովային շրջափակումը ճեղքելու և հումանիտար բեռներ տեղ հասցնելու փորձի ժամանակ։
Կադրերում երևում է՝ ինչպես են ուժայինները ակտիվիստներին ձեռնաշղթաներով տանում, ապա բետոնե հրապարակում ծնկի բերում ու ստիպում գլխիկոր լսել Իսրայելի օրհներգը։ Տեսանյութում լսվում է նաև նախարարի հրահանգը հսկիչներին՝ «արհամարհել» ձերբակալվածների ճիչերը։ Հրապարակմանը կից Բեն-Գվիրը գրել է. «Սա է մեր պատասխանը ահաբեկչության սատարողներին»։
ככה אנחנו מקבלים את תומכי הטרורWelcome to Israel pic.twitter.com/7Hf8cAg7fC— איתמר בן גביר (@itamarbengvir) May 20, 2026
ככה אנחנו מקבלים את תומכי הטרורWelcome to Israel pic.twitter.com/7Hf8cAg7fC
Այս հրապարակումը խիստ քննադատության է արժանացել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, արտգործնախարար Գիդեոն Սաարի, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների կառավարությունների ու ԱԳ նախարարների կողմից։
Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը «լիարժեք իրավունք ունի» արգելելու «սադրիչ նավախմբերի» մուտքն իր տարածքային ջրեր, սակայն ակտիվիստների նկատմամբ Բեն-Գվիրի վերաբերմունքը «հարիր չէ Իսրայելի արժեքներին ու չափանիշներին»։ Իսկ արտգործնախարար Գիդեոն Սաարը հավելել է, որ Բեն-Գվիրն իր այս «խայտառակ ներկայացմամբ» գիտակցաբար վնաս է հասցրել պետության հեղինակությանը։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Կուպերը խորը վրդովմունք է հայտնել տեսանյութի առնչությամբ՝ նշելով, որ այնտեղ պատկերվածը ոտնահարում է մարդու նկատմամբ հարգանքի ու արժանապատվության տարրական նորմերը։ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն նույնպես անընդունելի է համարել Բեն-Գվիրի գործողությունները։
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, իր հերթին, պահանջել է ներողություն խնդրել ակտիվիստների հետ նման վերաբերմունքի համար։ «Անթույլատրելի է, որ այս մարդիկ, որոնց թվում կան Իտալիայի բազմաթիվ քաղաքացիներ, ենթարկվեն նման նվաստացուցիչ վերաբերմունքի»,- գրել է Մելոնին՝ հավելելով, որ Իտալիայի ԱԳՆ-ն պարզաբանումների համար կկանչի Իսրայելի դեսպանին։ Իսրայելի դեսպաններին կանչելու մտադրություն են հայտնել նաև Կանադան ու Նիդերլանդները։
Source: https://news.am/hy/news/1037110
Football
Իսրայելի նախարարը հրապարակել է տեսանյութ, որտեղ նվաստացնում են ձերբակալված պաղեստինամետ ակտիվիստներին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։