Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Թատերական փողոցի 9 հասցեում գտնվող՝ 208 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով։
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հունվարի 19-ի վճռով՝ բավարարվել էր Գլխավոր դատախազության հայցը: Վճռով դադարեցվել էր Իջևան քաղաքի Թատերական փողոցի 9 հասցեում գտնվող՝ 208 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը:
Հակակոռուպցիոն դատարանի նշված վճիռը ստացել է օրինական ուժ:
Գլխավոր դատախազության դիմումի հիման վրա՝ Կադաստրի կոմիտեն 2026 թվականի մայիսի 20-ին դադարեցրել է հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Իջևան համայնքին: Հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 1 միլիոն 366 հազար դրամ:
Այսպիսով, մինչ այսօր Իջևան համայնքին են վերադարձվել Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու հետևյալ գույքերը՝
1. Թատերական փողոցի 9 հասցեում գտնվող՝ 208 քմ մակերեսով հողամասը,
2. Վալանսի փողոց թիվ 1/30 հասցեում գտնվող՝ 0.04 հա մակերեսով հողամասը,
3. Թատերական փողոց 18 հասցեում գտնվող՝ 19 քմ մակերեսով հողամասը,
4. Թատերական փողոցի 18/7 հասցեում գտնվող՝ 350.1 քմ մակերեսով հողամասը,
5. Թատերական փողոցի 18/5 հասցեում գտնվող՝ 19.8 քմ մակերեսով հողամասը,
6. Անկախության փողոց 1/55 հասցեում գտնվող՝ 436 քմ մակերեսով հողամասը,
7. Վալանսի փողոցի 1/29 հասցեում գտնվող՝ 0.06 հա մակերեսով հողամասը,
8. Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝ 0.001 հա մակերեսով հողամասը,
9. Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասը,
10. Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասը,
11. Թատերական փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը,
12. Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը,
13. Վալանսի փողոցի 1/28 հասցեում գտնվող՝ 351 քմ մակերեսով հողամասը,
14. Թատերական 18/3 հասցեում գտնվող՝ 18 քմ մակերեսով հողամասը:
15. Թատերական 18/2 հասցեում գտնվող՝ 12 քմ մակերեսով հողամասը:
Բացի այդ, դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից 0.03 հա մակերեսով հողամասը:
Source: https://news.am/hy/news/1037102
Football
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին. Դատախազություն
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։