ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը NBC News-ին տված հարցազրույցում կոչ է արել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին ուժեղացնել ռազմական ճնշումն Իրանի վրա՝ հայտարարելով, որ հակամարտության ձգձգումն ու բանակցություններում առաջընթացի բացակայությունը «վնասում են բոլորին»։
«Կարծում եմ՝ ստատուս քվոն վնասում է բոլորիս։ Որքան երկար [Հորմուզի նեղուցը] փակ մնա, որքան շատ փորձենք գործարք կնքել, որն այդպես էլ չկայացավ, այնքան Իրանն ավելի կհզորանա»,- ասել է ամերիկացի հանրապետական սենատորը։
Ըստ Գրեմի, որքան երկար փակ մնա Հորմուզի նեղուցը և շարունակվեն անարդյունք բանակցությունները, այնքան Իրանն ավելի կուժեղանա։
Սենատորն ընդգծել է, որ ԱՄՆ-ն հարվածների համար լրացուցիչ թիրախներ և Թեհրանին ավելի լուրջ վնաս հասցնելու հնարավորություններ ունի։
Գրեմը հայտարարել է, որ Իրանի ներկայիս ղեկավարությունը, իր կարծիքով, չի փոխել իր նպատակները և նախկինի պես ձգտում է աջակցել ահաբեկչությանը, ոչնչացնել Իսրայելն ու սպառնալ Միացյալ Նահանգներին։
Նրա հայտարարությունը հնչել է ամերիկա-իրանական բանակցությունների կասեցման ֆոնին, որոնք դեռևս չեն հանգեցրել պատերազմի դադարեցման մասին համաձայնության։ Միևնույն ժամանակ, Հորմուզի նեղուցի շարունակվող փակումը հանգեցրել է նավթի համաշխարհային գների կտրուկ աճի։ Ըստ NBC News-ի տվյալների, ԱՄՆ-ում բենզինի միջին արժեքն ավելացել է 51%-ով՝ ավելի քան երկու ամիս առաջ Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր։
Գրեմը համոզմունք է հայտնել, որ վառելիքի գները կնվազեն, եթե Վաշինգտոնին հաջողվի «Իրանին անկյուն քշել»։
Անցյալ շաբաթ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ երկրի ղեկավարությունը չի վստահում ամերիկացի բանակցողներին։
Ինքը՝ Թրամփը, Չինաստանից վերադառնալուց հետո հայտնել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կցանկանար հակամարտության շուտափույթ ավարտ, սակայն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները Պեկինի միջնորդության կարիքը չունի։
Գրեմը նաև հերքել է մտավախությունները, թե Իրանի հետ պատերազմը կարող է բացասաբար անդրադառնալ 2026 թվականի միջանկյալ ընտրություններում հանրապետականների արդյունքների վրա։ Ըստ նրա, ինքը պատրաստ է «կորցնել իր պաշտոնը», եթե դա անհրաժեշտ լինի, որպեսզի Իրանը երբեք միջուկային զենք չստանա։
Նմանատիպ դիրքորոշում ավելի վաղ հայտնել էր նաև Թրամփը՝ նշելով, որ թույլ չի տա նախընտրական նկատառումներին ազդել Իրանի վերաբերյալ որոշումների վրա։ Ըստ նրա՝ ինքը գիտակցում է, որ հակամարտությունը կարող է ժամանակավորապես վատթարացնել հանրապետականների դիրքերը, սակայն Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերման կանխումն առաջնահերթություն է համարում։
Source: https://news.am/hy/news/1036100
Football
Սենատոր Գրեմը Թրամփին կոչ է արել ուժեղացնել ճնշումն Իրանի վրա. Հորմուզի նեղուցի ստատուս քվոն վնասում է բոլորիս
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։