Դուք գիտեք, որ մեր Լոռին կյանքի համար ամենագեղեցիկ, ամենահրաշալի վայրն է։
Բայց այս տարիների ընթացքում այն լրջորեն զրկվել է ուշադրությունից։ Ես նայել եմ մեր թվերը, թե վերջին տարիներին որքան էր Լոռին հայաթափվել։ Սա իսկապես մեծ մտահոգություն է առաջացնում։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, Լոռու բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
Ըստ նրա, այս տեսանկյունից լուրջ աշխատանք է սպասվում։
«Այսպիսի բնության առկայության պայմաններում մարդիկ անուշադրության են մատնում աճն ու զարգացումը։ Կարծում եմ՝ դուք չեք կասկածում, որ Լոռին լինելու է իմ ուշադրության կենտրոնում։
Մենք շատ քիչ ժամանակ ունենք, որպեսզի Լոռին դարձնենք աշխարհի լավագույն զբոսաշրջային կենտրոններից մեկը, իսկ Վանաձորը վերածենք արտադրական կենտրոնի։
Պատճառը, որ մենք հրապարակում ենք այս տվյալները, … աշխատանքի և աշխատատեղերի պակասն է»,- ընդգծել է կուսակցության առաջնորդը։
Ըստ Կարապետյանի, իշխանությունները համակարգված կերպով վնաս են հասցրել պետությանը։
«Եթե Լոռին, ունենալով ամեն ինչ, նման անկում է ապրում, ես չեմ պատկերացնում, թե ինչ պատկեր կտեսնենք Գյումրիում, որովհետև Լոռիում ապրելը նույնիսկ հաճույք է։
Վանաձորի, Ալավերդու, Ստեփանավանի բնությունը։ Մենք Սպիտակում և Տաշիրում այս հարցում փոքր-ինչ տուժած ենք, բայց առնվազն երեք շրջան կարող են հպարտանալ իրենց բնական գեղեցկություններով։
Բայց զբոսաշրջությունից բացի մենք շատ լրջորեն դիտարկում ենք նաև Վանաձորի կորցրած արտադրական ներուժի վերականգնումը։
Առաջին հերթին մենք պետք է ապահովենք աշխատատեղեր։
Ամենակարևորը՝ ապահովել աշխատատեղեր կանանց համար, որովհետև տղամարդիկ մի կերպ գլուխ կհանեն, ինչ-որ աշխատանք կգտնեն՝ լավ կամ վատ, լավ կամ վատ վարձատրվող, բայց կանանց համար սա լուրջ խնդիր է։
Այս խնդիրը մենք Տաշիրում ամբողջությամբ լուծել ենք, իսկ Վանաձորում պետք է ավելացնենք, ամրապնդենք, բայց ամենակարևորն այն է, որ մենք ձեզ հետ միասին զարգացման համար շատ լավ ներուժ ունենք»,- նշել է Սամվել Կարապետյանը։
Source: https://news.am/hy/news/1036090
Armenia
Սամվել Կարապետյան․ Մենք Լոռին կդարձնենք աշխարհի լավագույն զբոսաշրջային կենտրոններից մեկը, իսկ Վանաձորը՝ արտադրական կենտրոն
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։