Փաշինյանը փորձում է յուրաքանչյուր քաղաքացու դարձնել իր հանցագործությունների հանցակիցը։ Այս մասին Աբովյանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա հիշեցրել է, որ Փաշինյանին տվել են միակ հարցը՝ պահանջելով ասել, որ այլևս Հայաստանի տարածքներ չի զիջելու։

«Երեկ հայտարարեց, որ Հայաստանից տարածքներ զիջելու է և Հայաստանի տարածքում կան ադրբեջանական տարածքներ։ Աշխարհում այսպիսի բան չկա։ Վարչապետը կամ վարչապետի թեկնածուն ժողովրդին ասում է, քվեարկեք, որ գնամ Հայրենիքից նոր կտորներ հանձնեմ թշնամուն։ Այդպես նա հույս ունի բոլոր քաղաքացիներին դարձնել դավաճանության և հանցագործության հանցակից։ 16 համարը (ՔՊ) արյունոտ բյուլետեն է. նրանք, ովքեր քվեարկում են «ՔՊ»-ի օգտին, նպաստելու են երկրի կործանմանը»,- ընդգծել է Սաղաթելյանը։

Source: https://news.am/hy/news/1036105