Չորեքշաբթի՝ մայիսի 20-ի գիշերը, Ռուսաստանը հերթական հարվածներն է հասցրել Ուկրաինային, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, ավերվել են շենքեր։ Դնեպր քաղաքում զոհվել է երկու մարդ, ևս վեցը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի (ՄՌՎ) ղեկավար Ալեքսանդր Գանժան Telegram-ալիքում հայտնել է, որ վիրավորներից հինգը հոսպիտալացվել են, նրանցից երեքի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։
Գանժայի խոսքով՝ գիշերային հարձակման հետևանքով վնասվել են նաև պարենային պահեստ, մասնավոր տներ և մեկ ավտոմեքենա։
Զապորոժիեի մարզում ռուսական հարվածից տուժել է չորս մարդ, ավերվել է մեկ տուն։ Զապորոժիեի ՄՌՎ ղեկավար Իվան Ֆեդորովը սոցցանցերում գրել է, որ վիրավորների թվում են 2 տարեկան տղա և 12 տարեկան աղջիկ։ Ֆեդորովի փոխանցմամբ՝ հարվածը հասցվել է մասնավոր տան ուղղությամբ։ Շինությունն ավերվել է, իսկ հարվածից հետո հրդեհ է բռնկվել։ Պայթյունի ալիքից և բեկորներից վնասվել են նաև հարակից տներն ու մեկ ավտոմեքենա։
Հաղորդվում է նաև Սումիի մարզի Կոնոտոպ քաղաքի ուղղությամբ ռուսական հարձակման մասին։ Քաղաքապետ Արտեմ Սեմենիխինը հայտնել է բազմահարկ շենքին հասցված հարվածի մասին։ Նա չի բացառել, որ տան փլատակների տակ կարող են մարդիկ լինել։ Ավելի ուշ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) հստակեցրել է, որ Կոնոտոպի վրա հարձակման հետևանքով հնգահարկ շենք է փլուզվել։ Այդ հարվածի արդյունքում ավերվել են երկրորդից չորրորդ հարկերի միջհարկային ծածկերը. հայտնի է ութ վիրավորի մասին, փրկվել է երեք մարդ։
Ռուսական անօդաչուների հարվածի տակ է հայտնվել նաև Շոստկայի համայնքը, որտեղ վնասվել է շրջանային հիվանդանոցը, կոտրվել են վարչական շենքերի, տների ու բնակարանների պատուհանների ապակիները, ավերվել է թանգարանը։
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով վնասվել են մի քանի բնակելի տներ և ավտոմեքենաներ, ամբողջությամբ ավերվել է մեկ հարկանի շինություն։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել են Օդեսայի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը և ԱԻՊԾ-ն։
Source: https://news.am/hy/news/1036822
Football
Ռուսաստանը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր և վիրավորներ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։