«Ռոսպոտրեբնադզորը» կարգադրել է Ռուսաստանում դադարեցնել «Ջերմուկ» հանքային ջրի 64,5 միլիոն շշի վաճառքը։ Պատճառը տեխնիկական կարգավորման պահանջների խախտումներն են։ Այս մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
«Ռոսպոտրեբնադզորը» պետական մակնշման «Ազնիվ նշան» համակարգի օպերատորին լրացուցիչ հանձնարարություն է ուղարկել՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու գազավորված ջրի 64,5 միլիոն միավորի իրացումը դադարեցնելու մասին», — նշվել է հաղորդագրության մեջ։
Ստուգման ընթացքում մասնագետները հայտնաբերել են արտադրանքի բաղադրության անհամապատասխանություններ։ Ջրում արձանագրվել է հիդրոկարբոնատների, քլորիդների և սուլֆատների մակարդակի գերազանցում։ Վերահսկող ծառայությունում կարծում են, որ նման մակնշումը կարող է մոլորության մեջ գցել գնորդներին՝ ըմպելիքի բուժիչ հատկությունների վերաբերյալ։ Բացի այդ, պահանջները կապված են նաև առողջությանը հասցվելիք հնարավոր վնասի հետ։
Սահմանափակումներն ազդել են ինչպես խանութների, այնպես էլ առցանց հարթակների վրա։ 2026 թվականի սկզբից «Ազնիվ նշան» համակարգն արդեն արգելափակել է այս ապրանքանիշի 38,4 միլիոն շշի վաճառքը։ Ընդունված որոշման մասին «Ռոսպոտրեբնադզորը» տեղեկացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և ԵԱՏՄ երկրների համապատասխան մարմիններին։
Source: https://news.am/hy/news/1039277
World
«Ռոսպոտրեբնադզորը» դադարեցրել է հայկական «Ջերմուկ»-ի 64,5 մլն շշի վաճառքը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։