ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմն արդեն առնվազն 25 մլրդ դոլար է արժեցել ամբողջ աշխարհի ընկերություններին, և այդ գումարը շարունակում է աճել։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
«Ձեռնարկությունները պայքարում են էներգակիրների գների կտրուկ աճի, մատակարարման շղթաների խափանման և առևտրային ուղիների ընդհատման դեմ՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի վերահսկողության պատճառով», — նշվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ առնվազն 279 ընկերություն պատերազմը նշել է որպես ֆինանսական վնասը նվազեցնելու միջոցառումների պատճառ։ Դրանց թվում են գների բարձրացումն ու արտադրության կրճատումը։ Որոշ ընկերություններ նաև դադարեցրել են շահաբաժինների վճարումը կամ բաժնետոմսերի հետգնման ծրագիրը, աշխատակիցներին ուղարկել են չվճարվող արձակուրդների, սահմանել են վառելիքային հավելավճարներ կամ խնդրել են հրատապ պետական աջակցություն։
Վերլուծաբանները կարծում են, որ աճի դանդաղման ֆոնին ընկերությունների համար ավելի դժվար կլինի բարձրացնել գները և ծածկել մշտական ծախսերը։ Սա կարող է հարվածել շահույթին երկրորդ եռամսյակում և հաջորդ ժամանակաշրջաններում։
Source: https://news.am/hy/news/1036432
Football
Reuters․ Ընկերությունները միլիարդներ են կորցնում ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմի պատճառով
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։