Ռուսաստանը Հայաստանին տեղեկություններ է փոխանցել այն հետևանքների մասին, որոնք կարող են առաջանալ Երևանի՝ ԵՄ-ին անդամակցելու դեպքում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնապես փոխանցել է էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Նամակում տեղեկացվում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը շարունակվելու դեպքում ռուսական կողմը միակողմանիորեն կկասեցնի կամ կչեղարկի 2013 թվականի դեկտեմբերի 2-ի «Բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը»,- «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է նա։
Source: https://news.am/hy/news/1038816
Armenia
ՌԴ-ն կկասեցնի գազի վերաբերյալ համաձայնագիրը, եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը․ Զախարովա
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։