Եվրոպայում ցանկացած քաղաքական գործիչ կամ պաշտոնյա քաղաքական դիակ կդառնար։ Գյումրիի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ մեկնաբանելով նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանի հարձակումները և հայտնի միջադեպը, երբ փորձել էր բռնել անհայտ կորածի քրոջ ձեռքերը և գոռալ նրա վրա, որը մոտեցել էր քննադատական հարցով։

«Երեկ և առաջին օրը Երևանում այնպիսի տեսարաններ էին տեղի ունենում, որ ես ամոթից այրվում էի։ Չէի տեսել, որ պաշտոնյան նման կերպ խոսի կնոջ հետ, և չէի կարծում, որ դա հնարավոր է։ Եվ նման մարդիկ ասում են, թե մեզ տանում են դեպի «լուսավոր Եվրոպա»։ Ցանկացած քաղաքական գործիչ կամ պաշտոնյա քաղաքական դիակ կդառնար Եվրոպայում՝ իրենց այդքան սիրված Եվրոպայում։ Եվրոպայում զուգարանակոնքերն ավելի մաքուր են, քան նրանց ժարգոնը։ Մենք դա մերժում ենք։ Բերե՛ք մի օրինակ, որ ես իմ պաշտոնավարման 10 տարիների ընթացքում խոսած լինեմ նման տոնով։ Ամո՛թ է։ Երկրի ղեկավարը թրենդ է ձևավորում, նա ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի քաղաքացին։ Մենք մերժում ենք նման թրենդները։ Սա ամոթ է ժողովրդի համար։ Անհրաժեշտ է հասկանալ՝ ով ընտրում է Նիկոլ Փաշինյանին, ընտրում է Ալիևին։ Այն, ինչ անում է այս մարդը, ի նպաստ Ադրբեջանի է, հավանաբար՝ նաև նրանց հրահանգով»,- նշել է Քոչարյանը։

Source: https://news.am/hy/news/1036702