Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն ու Կոտայքի մարզի պարեկները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 18-ին Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ՝ 18-ամյա և Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 20-ամյա երկու երիտասարդի։
ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ 20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 4 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Source: https://news.am/hy/news/1036589
Armenia
Քրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։