Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ պետք է տեղափոխվեն Հայաստան:
Հետագա միջոցառումները ձեռնարկվեցին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ծառայողների և Կոտայքի մարզի պարեկների հետ։
Մայիսի 6-ին՝ ժամը 17․20-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղում ձերբակալվեցին Ստեփանավանի և Երևանի բնակիչ 35 և 43-ամյա երկու տղամարդիկ, որոնք վերջինիս վարած «Նիսան Սենտրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։Քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ «Նիսան Սենտրա» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվեց մոտ 1 կգ 80 գրամ մարիխուանա։
Տղամարդիկ կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Source: https://news.am/hy/news/1038032
Armenia
Քրեական ոստիկանների համագործակցված բացահայտումը․ մեքենայում հայտնաբերվեց մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։