«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» (Teach For Armenia) կրթական հիմնադրամը հայտարարում է «Ուսուցիչների առաջնորդության ակադեմիա 2026» ծրագրի մեկնարկի մասին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված 30 կրեդիտ տրամադրող վերապատրաստման ծրագրով։
այն անձանց համար, ովքեր ունեն մասնագիտական կրթություն, սակայն չունեն մանկավարժի որակավորում և ցանկանում են մուտք գործել կրթության ոլորտ,
գործող ուսուցիչների և կրթության ոլորտի ներկայացուցիչների համար, ովքեր ձգտում են զարգացնել իրենց մասնագիտական կարողությունները՝ տիրապետելով ժամանակակից մանկավարժական մեթոդներին, առաջնորդական հմտություններին և ուսումնառության գործընթացում ԱԲ գործիքների արդյունավետ կիրառմանը։
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ կրթական առաջին կազմակերպությունն է, որ դեռևս 2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվեց իրականացնելու մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ մատուցող կրթական ծրագիր (Հրաման N 1039-Ա/2)։ Ծրագրին պատշաճ մասնակցություն ցուցաբերած մասնակիցներն ավարտին ստանում են պետականորեն ճանաչված 30 կրեդիտի հավաստագիր, որը նրանց հնարավորություն է տալիս մասնակցելու հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցչի թափուր հաստիքների մրցույթներին։
Մինչ այժմ ծրագիրը հասանելի էր միայն Հիմնադրամի երկամյա առաջնորդության ծրագրի մասնակիցներին, բայց բացահայտելով դրա արդիականությունը ու պահանջարկը, 2026 թվականից այն առաջին անգամ հասանելի է նաև արտաքին դիմորդների համար։
8-շաբաթյա այս ինտենսիվ ծրագիրն, առցանց և առկա մատուցմամբ, համատեղում է ժամանակակից մանկավարժությունը, առաջնորդության զարգացումը, դասավանդման գործնական փորձառությունը, թվային կրթական հարթակների և արհեստական բանականության գործիքների կիրառությունը։
զարգացնելու դասարանային մշակույթի ձևավորման և սոցիալ-հուզական ուսումնառության իրականացման հմտություններ,
աշխատելու կրթության ոլորտի փորձառու մասնագետների, քոուչերի և մենթորների հետ,
կիրառելու ԱԲ գործիքներ դասի պլանավորման, գնահատման և ուսումնառության կազմակերպման գործընթացում։
Ծրագրի կարևոր բաղադրիչներից է 2-շաբաթյա դասավանդման պրակտիկան Դիլիջանում՝ գործընկեր դպրոցներից մեկում աշակերտական առաջնորդության ճամբարի շրջանակում։
«Ուսուցիչների առաջնորդության ակադեմիա 2026»-ը նրանց համար է, ովքեր ցանկանում զարգացնել իրենց մասնագիտական ու առաջնորդական կարողունակությունները՝ համադրելով տեսական ուսումնառությունն ու գործնական փորձառությունը։
Տևողությունը՝ 2026 թ. հունիսի 22 – օգոստոսի 15
Ձևաչափը՝ հիբրիդային (առցանց + առկա փուլ Դիլիջանում)
Ավարտին՝ պետականորեն ճանաչված 30 կրեդիտի հավաստագիր:
Հավելյալ հնարավորություն՝ մասնագիտական համայնքին անդամակցություն և միջազգային կապեր Teach For All ցանցի շրջանակում:
2022–2025 թվականներին ծրագիրը հաջողությամբ ավարտել է ավելի քան 150 մասնագետ, որոնք այսօր ներգրավված են կրթության տարբեր հաստատություններում։
Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը և դիմելու ընթացակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով: Հայտադիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև ս.թ. hունիսի 12 հղմամբ:
Source: https://news.am/hy/news/1038052
Armenia
30 կրեդիտ տրամադրող ուսուցիչների վերապատրաստման երկամսյա համակցված ծրագիրն այլևս հասանելի է
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։