Բացահայտելով ծանոթ ավանդույթի նոր դրվագը, ARARAT-ը հայտարարում է նոր արտադրանքի թողարկման մասին՝ ARARAT Spirit 1887, պրեմիում օղի՝ խաղողի յուրահատուկ հիմքով։
Բրենդի ավելի քան 135-ամյա պատմության մեջ այս նոր, անսպասելի էջը մարմնավորում է խաղողի մասին հիմնարար գիտելիքներն ու դրա հետ աշխատելու վարպետությունը։ Հենց այս փորձառությունն է թույլ տվել ստեղծել այնպիսի արտադրանք, որը վստահորեն դուրս է գալիս դասական կատեգորիայի սահմաններից և նորովի է բացահայտում պրեմիում օղու բնույթը։
ARARAT Spirit 1887 խաղողի օղին պատրաստված է Արարատյան դաշտի հատընտիր խաղողից՝ կրկնակի թորման եղանակով։ Պահպանելով սպիրտների ծագման շարունակականությունը և խաղողի հետ աշխատելու հարուստ փորձը՝ ARARAT Spirit 1887-ը ստեղծվել է որպես օղի՝ ինքնուրույն կատեգորիա իր տեխնոլոգիայով, փիլիսոփայությամբ և բնավորությամբ։
Արտադրանքի հիմքում խաղողի սպիրտներն են, սակայն ARARAT Spirit 1887-ի ստեղծման գործընթացում բացակայում է հնացման փուլը։ Այստեղ մաքրությունը, թափանցիկությունը և համի ճշգրտությունը ձևավորում են արտադրանքի հիմնական դիմագիծը։
Այսպես, ARARAT Spirit 1887-ի համար ընտրվել են Երևանի կոնյակի գործարանի սպիրտների հատուկ սահմանափակ խմբաքանակներ, որոնք առանձնանում են թեթևությամբ և լավագույնս համապատասխան են օղու ստեղծմանը՝ մաքուր բնավորությամբ, փափուկ համով և նրբագեղ յուրաքանչյուր մանրուքում։ Հենց այս սպիրտներն են թույլ տվել բացահայտել խմիչքի ազնիվ բնույթը՝ պահպանելով նրա բյուրեղային թափանցիկությունը, նուրբ բույրը և ներդաշնակ համը։
ARARAT Spirit 1887-ի առանձնահատկություններից մեկն էլ Կաթնաղբյուրի աղբյուրի ջուրն է։
Այս բանաձևը փոխանցում է ARARAT Spirit 1887-ի էությունը։ Այն միավորում է պրեմիում օղու մաքրությունն ու խաղողի ծագմամբ պայմանավորված առանձնահատկությունը։ ARARAT Spirit 1887-ը օղի է՝ հստակ, ճշգրիտ, փափուկ և նրբագեղ համով, որտեղ խաղողի ոգին ձեռք է բերում օղու բնավորություն։
Խաղողի օղի ARARAT Spirit 1887-ը պարզապես նոր կատեգորիա չէ բրենդի համար։ Սա փիլիսոփայության շարունակությունն է, որտեղ պրեմիում լինելը սկսվում է ծագումից, հումքի հանդեպ հարգանքից և կատարման ճշգրտությունից։
«ARARAT Spirit 1887-ը շատերի համար կարող է դիտարկվել որպես անսպասելի քայլ Երևանի կոնյակի գործարանի կողմից։ Սակայն այս արտադրանքով մենք մի նոր պատմությամբ ենք կիսվում․․․ Պրեմիում լինելը սկսվում է ծագումից, հումքի նկատմամբ հարգանքից, ճշգրտությունից և, իհարկե, չափի զգացումից։ ARARAT Spirit 1887-ը պրեմիում լինելու ևս մեկ մեկնաբանություն է ARARAT-ի համար նոր կատեգորիայում, որտեղ մեզ համար մաքրությունը դարձել է մեր մշակույթի լեզուն, փափկությունը ամփոփում է մեր վարպետությունը, իսկ զսպվածությունը դարձել է ոճի դրսևորում։ Ես անկեղծորեն ուրախ եմ, որ ARARAT-ը այսուհետ կկարողանա ներկայանալ արժանի խմիչքների սիրահարների սպառման առավել լայն շրջանակում», - նշում է Երևանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանը։
Այս արտադրանքը, որի մեկնարկը սկսվում է Հայաստանում որպես բրենդի պատմական արմատների հանդեպ հարգանքի նշան, ուղղված է պրեմիում դասի արտադրանքի գնահատողներին, ովքեր նախընտրում են խմիչքի անհատականությունը, մաքրության մեջ փնտրում են բնավորություն, իսկ ծագման մեջ՝ որակի երաշխիք։
Հայաստանին կհաջորդի արտադրանքի ներկայացումը միջազգային շուկայում։
Վիզուալ ձևավորումն արտադրանքի փիլիսոփայության ներդաշնակ շարունակությունն է, որը փոխանցում է ոճի հստակությունը, մաքրությունն ու զսպվածությունը։
ARARAT Spirit 1887-ը խորհուրդ է տրվում մատուցել թեթևակի սառեցրած վիճակում։ Այդպիսի մատուցման դեպքում առավել լիարժեք են բացահայտվում նրա փափկությունը, մաքրությունն ու համի արտահայտիչ բնույթը։ Գաստրոնոմիական համադրություններում այն դրսևորվում է առանձնապես ճշգրիտ՝ նրբորեն ընդգծելով ուտեստի համը և պահպանելով ամբողջական տպավորությունը։
Source: https://news.am/hy/news/1038062
Armenia
ARARAT Spirit 1887 Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է պրեմիում օղի՝ խաղողի յուրահատուկ հիմքով
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։