Եվրոպական Politico պարբերականը հրապարակել է այն քաղաքական գործիչների ցանկը, որոնք կարող են ներկայացնել համայնքը Ռուսաստանի հետ սպասվող բանակցություններում։

Մասնավորապես, նշվում են Գերմանիայի նախկին կանցլեր (2005-2021 թթ.) Անգելա Մերկելի, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի, ինչպես նաև Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ (2011-2019 թթ.) և Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագիի անունները։ Politico-ի այլ աղբյուրներ պնդում են, որ որպես միջնորդ կարող են հանդես գալ նաև Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարտ Էյդեն կամ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։

Ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր բանակցությունների համար նախընտրելի թեկնածու է անվանել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին։

Source: https://news.am/hy/news/1036250