Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ծննդյան օրվա առթիվ շնորհավորանքներ է ստացել օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներից, հաղորդում է Tengrinews.kz-ը՝ հղում անելով Տոկաևի մամուլի ծառայությանը։

Ղազախական գործակալության տեղեկության համաձայն՝ Ղազախստանի նախագահին շնորհավորած երկրների ղեկավարների ցանկում են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Բացի այդ, Տոկաևի անունով շնորհավորական հեռագրեր են ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ԱՄԷ-ի նախագահ շեյխ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանը, ԱՄԷ-ի փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը, Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին, Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին, Սլովենիայի նախագահ Նատաշա Պիրց-Մուսարը, Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնը, Մյանմարի նախագահ Մին Աուն Հլայնը, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և այլոք։

Source: https://news.am/hy/news/1036022