Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ջերմ զրույց է տեղի ունեցել, բոլոր հարցերը կլուծվեն: Դրա մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի հետ կապված հարցերը տեխնիկական բնույթ են կրում, և այսօր նույնպես այդ հարցերը քննարկվել են: Նա համոզմունք է հայտնել, որ հունիսի 7–8-ից հետո մնացած բոլոր հարցերը հերթով կլուծվեն։ «Դրանք աշխատանքային հարցեր են, որևէ լուրջ տեխնիկական խնդիր չկա»,- նշել է Պապոյանը՝ խոստանալով, որ գազի գինը չի բարձրանա։
Նա հայտնել է, որ իր տեղակալը վերջերս հանդիպել է ռուս գործընկերների հետ, և մթնոլորտը եղել է շատ դրական:
«Բոլոր կողմերը տրամադրված են խնդրի լուծմանը։ Մենք երբեք այսքան լավ հարաբերություններ չենք ունեցել, որքան հիմա։ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ցուցանիշները երբեք այնպիսին չեն եղել, ինչպիսին հիմա են։ Նախկին իշխանությունների օրոք եղած տվյալների համեմատ ցուցանիշներն աճել են 30 անգամ»,- ընդգծել է Պապոյանը։
Source: https://news.am/hy/news/1040046
Armenia
Փաշինյանն ու Պուտինը ջերմ զրույց են ունեցել, գազի գինը չի բարձրանա. Էկոնոմիկայի նախարարություն
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։