Մի՛ անհանգստացեք, գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ, քան այն գինը, որով այն հիմա վաճառվում է Հայաստանի սպառողներին. այդ առաջարկները վաղուց կան: Դրա մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում կառավարող «ՔՊ» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Նա պարզաբանել է, որ այդ մասին լսել է արտերկրից, այլ ոչ թե Հայաստանի իշխանություններից: Սուքիասյանը հստակեցրել է, որ խոսքը Ադրբեջանից գազ ներկրելու մասին չէ։ «Երրորդ երկրից պատրաստակամություն են հայտնել գազ վաճառել, և այդ գործընթացներն ընթանում են։ Ինձ այդ մասին ընկերական կարգով են ասել»,- հավելել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որը վերջնարդյունքում գազը ստանում է 120%-ով ավելի բարձր գնով, քան ստանում է սահմանին։
Նա ընդգծել է, որ ռուսական ընկերությունները Հայաստանում աշխատում են շահույթով և պետք է գնահատեն Հայաստանը՝ որպես տնտեսական գործունեություն ծավալելու տեսանկյունից ամենահարմարավետ երկրներից մեկը։
Պատգամավորը խոստովանել է, որ դեպի Եվրամիություն ագրոարտադրանքի վաճառքի մեխանիզմների վերջնական հաստատման ժամանակահատվածում Հայաստանի տնտեսությունը վնասներ է կրելու։
«Ես միշտ դեմ եմ եղել թարմ մրգերի և բանջարեղենի արտահանմանը, քանի որ դա վայել է տեխնոլոգիաներին չտիրապետող երկրներին։ Արտադրանքը պետք է նախապես վերամշակվի և արտահանվի ամբողջ տարին, այլ ոչ թե մի քանի ամիս։ Պետությունը պետք է աջակցություն ցուցաբերի այս ուղղությամբ»,- նշել է Սուքիասյանը։
Source: https://news.am/hy/news/1040064
Armenia
Գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ. Խաչատուր Սուքիասյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։