Փաշինյանի իշխանության 8 տարիների ընթացքում Գյումրիի «աղետի գոտում» ոչինչ չի արվել։ Գյումրիում անցկացված հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Կարեն Սիմոնյանը։
Նա ընդգծել է, որ [Փաշինյանի] յուրաքանչյուր խոսքն ուղղված է Հայաստանի և հայերի դեմ։ «Այսօր նրանք առաջ են քաշում խաղաղության թեզը։ Բոլորս էլ գիտենք, որ խաղաղության հասնում են, բայց ոչ թե առանց որևէ երաշխիքի փաստաթղթով։ Հասնում են հզոր բանակով և ուժեղ քայլերով։ Ամեն քայլափոխի տեսնում ենք ծաղր հայաստանյան ներկայիս ղեկավարի հասցեին, ադրբեջանցիներն են անգամ ծաղրում։ Մենք պետք է ունենանք ղեկավար, ում առջև «զգաստ» կանգնեն։ Իսկ այս ծաղրը տարածվում է բոլոր հայերի վրա, և մենք մերժում ենք նման իշխանություններին»,- հայտարարել է Սիմոնյանը։
Նա հայտնել է, որ Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու վերացման գործընթացը սկսել է [Ռոբերտ] Քոչարյանը և շատ մեծ գործ է արել, իսկ Փաշինյանի կառավարման 8 տարիների ընթացքում ոչինչ չի արվել։ «Շատ կարճ ժամանակահատվածում Գյումրին կազատվի տնակներից, և Քոչարյանը կավարտի իր սկսած գործը»,- հայտարարել է պատգամավորության թեկնածուն։
Source: https://news.am/hy/news/1036684
Armenia
Փաշինյանի իշխանության 8 տարում Գյումրիի «աղետի գոտում» ոչինչ չի արվել. «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։