Սա մեր նախընտրական քարոզարշավն է, ով համաձայն չէ, թող չգա, ով չի ուզում լսել մեզ, թող չգա։ Այս մասին մայիսի 19-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է ներկայումս երկրում իշխանություն հանդիսացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
«Խնդրում եմ, ով որ աղմկում է, հրավիրեք դուրս՝ հանգիստ, հարգալից։ Հերիք է, էդ կալուգացին ու մյուսները ամեն մեկին 50 հազար դրամ, 100 հազար դրամ տան։ Մենք դեմ չենք․ վերցրել եք 100 հազար դրամ, եկել եք, ներկան ստացել եք՝ ներկան ստացած է, գնացեք, ժողովուրդ ջան։
Ով այսպես կգա՝ քաղաքավարի, գրագետ ձևով, դուրս կհրավիրենք։ Կարևորը՝ որ ներկան ստացավ․ մի հատ էլ նկարեք կամերայով, որ ներկա է եղել, որպեսզի 50 հազար դրամը ձեռքից հետ չառնեն։ Մենք մարդկանց վատը չենք ուզում»,- վստահեցրել է Փաշինյանը։
Source: https://news.am/hy/news/1036559
Armenia
Փաշինյան․ Մեզ հետ անհամաձայն քաղաքացիները թող չգան մեր նախընտրական քարոզարշավին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։