ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իգոր Սարգսյանը ևս երկու ամիս կմնա տնային կալանքի տակ։ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով այսօրվա՝ մայիսի 21–ի դատական նիստում դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ խափանման միջոցը փոխելու, սակայն նրան թույլատրվեց որպես պատգամավորի թեկնածու տանը հյուրընկալել անձանց' բացառությամբ դատավարության մասնակիցների։
Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը մինչ այդ նշել էր, որ անհրաժեշտություն է Իգոր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ունի եւ նրան ցուցված է քայլք, վազք, ինչը տնային կալանքի պայմաններում չի կարող։
Իգոր Սարգսյանն էլ նշեց, որ չէր ցանկանա առողջական խնդիրները բարձրաձայնել։ Բայց հիմա խնդիրը իրենց մեկուսացնել է' որոշակի պրոցեսներից հետ պահելու համար։
Հիշեցնենք, որ Իգոր Սարգսյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու ևս 16 անձ մեղադրվում են ահաբեկչություն կատարելու և իշխանության յուրացում նախապատրաստելու մեջ։
Source: https://news.am/hy/news/1037261
Armenia
Պատգամավորի թեկնածու Իգոր Սարգսյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։