Վստահ եմ, որ մինչև հունիսի 8-ը ես մնալու եմ կալանքի տակ. եթե հունիսի 8-ին արժանապատվությունը հաղթի, ապա ազատ կարձակվենք, չհաղթի՝ կդատվենք։ Այս մասին, այսօր՝ մայիսի 21–ին, Բագրատ Սրբազանի և մյւոսների գործով դատավարության ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, նաև «Հայաստան» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու Արթուր Սարգսյանը։
Նշենք, որ քննարկվում էր իր խափանման միջոց կալանքը փոխելու փաստաբանների միջնորդությունը։
«Եթե որոշումը ես կայացնեի, այս միջնորդությունը չէի անի, որովհետև ես վստահ եմ, որ ոչինչ չի փոխվելու։ Այս դատարանում արդարադատություն չկա, այստեղ որոշումները կայացվում են կառավարության շենքից։ Այս 10 ամսվա այս ամեն ինչը քաղաքական հետապնդում է։
Հիմա էլ ինձ թողեք, ամսի 8-ին էլ թողեք, մի տարի հետո էլ թողեք, այդ որոշումները իմ համար արժեք չունեն, որովհետև այս որոշումների մեջ արդարադատություն չկա: Ես վստահ եմ, որ առնվազն մինչև հունիսի 8-ը ես մնալու եմ կալանքի տակ, որովհետև ընտրությունները հունիսի 7–ին է»,–ասաց նա։
Անդրադառնալով մեղադրողների պնդումներին, որ թեև գործի քննությանը միջամտելու ռիսկերը նվազել են, միևնույն է, այդպիսի ռիսկեր դեռևս կան, Արթուր Սարգսյանն ասաց. «Ուզում եմ հասկանամ, այս 10 ամսում ի՞նչ ենք արել, որ նվազել են ռիսկերը։ Ասեք՝ էսինչ բանը արել եք, ռիսկը նվազել է։ 10 ամիս է՝ չեք կարողացել ասել, թե ինչ ենք արել, չեք էլ կարողանալու ասել։ Հունիսի 8-ին արժանապատվությունը հաղթեց՝ մենք կարդարացվենք, արժանապատվությունը չհաղթեց՝ մենք կդատվենք։ Սա է իրականությունը»։
Նա նաև նկատեց, որ ըստ Ընտրական օրենսգրքի պատգամավորի թեկնածուները պետք է ունենան հավասար պայմաններ. «Հիմա եթե այդ հավասար պայմանները պարտավոր են ապահովել, եթե դա չի լինում, ուրեմն չպետք է թողնեին, որ ես լինեի թեկնածու։ Այսօր ես ու Իգոր Սարգսյանը մնացած հազարավոր թեկնածուների հետ համեմատած չունենք հավասար պայմաններ, որովհետև մարդիկ իրականացնում են քարոզարշավ, մենք չենք կարողանում իրականացնել։ Այսօր սահմանափակված է իմ ընտրվելու իրավունքը»,–ասաց նա։
Ի վերջո դատարանը երկու ամսով երկարաձգեց նար կալանքի ժամկետը։
Source: https://news.am/hy/news/1037251
Armenia
Գիտեմ՝ մինչև հունիսի 8-ը ես մնալու եմ կալանքի. Արթուր Սարգսյան
Ô³Õ¸Õ¾Õ¡Õ¦Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Õ¸Õ¿Õ«Õ Õ¶ÕµÕ¸Ö‚Õ©Õ« Õ¾Õ¥Ö€Ö‡Õ¸Ö‚Õ´
Ô³Õ¸Õ¾Õ¡Õ¦Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Õ¸Õ¿Õ«Õ Õ¶ÕµÕ¸Ö‚Õ©Õ« Õ´Õ¥Õ»Õ¿Õ¥Õ²Õ¸Ö‚Õ´
Ô³Õ¸Õ¾Õ¡Õ¦Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Õ¸Õ¿Õ«Õ Õ¶ÕµÕ¸Ö‚Õ©Õ« Õ¾Õ¥Ö€Õ»Õ¸Ö‚Õ´
ÕÕ¯Õ¦Õ¢Õ¶Õ¡Õ²Õ¢ÕµÕ¸Ö‚Ö€: news.am
Ô¿Õ«Õ½Õ¾Õ¥Õ¬
Õ„Õ¥Õ¯Õ¶Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶Õ¥Ö€
Õ„Õ¥Õ¯Õ¶Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¨ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¡ÕºÕ¥Õ½ Õ¡Õ¶Õ»Õ¡Õ¿Õ¾Õ¡Õ® Õ§Ö‰