ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն ստորագրել են «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը՝ 264.4 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ, որից ֆինանսավորման ոչ արտոնյալ մասը կազմում է 240 մլն ԱՄՆ դոլար Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ), իսկ արտոնյալ մասնաբաժինը՝ 24.4 մլն ԱՄՆ դոլար որպես դրամաշնորհային միջոցներ՝ Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամից (GCFF)։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից:
Համաշխարհային բանկի խմբի Գործադիր տնօրենների խորհրդի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 23-ին հաստատված, 284.4 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիրը» նպատակաուղղված է շուրջ 109,000 տեղահանված անձանց բնակարանային լուծումների հասանելիության բարելավմանը, հիփոթեքային շուկայի խորացմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև բնակարանային քաղաքականության երկարաժամկետ զարգացմանն ու իրականացման գործընթացների կատարելագործմանը:
Հաջորդիվ ստորագրվել է ՎԶՄԲ հավելյալ միջոցներով ֆինանսավորվող «Կենսունակ մոլորակ» հիմնադրամի դրամաշնորհային համաձայնագիրը՝ 10 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:
Միաժամանակ, Ծրագրի իրականացման նպատակով Ազգային Հիփոթեքային Ընկերության գործադիր տնօրեն Էդմոնդ Վարդումյանի և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեի միջև ստորագրվել է նաև վարկային համաձայնագիր՝ 10 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով՝ ՀՀ Կառավարության երաշխիքով: Երաշխավորման համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, իսկ Համաշխարհային բանկի անունից՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն։
Source: https://news.am/hy/news/1037279
Armenia
Ֆինանսների նախարարը և ՀԲ գրասենյակի ղեկավարը ստորագրել են հիփոթեքային շուկայի զարգացման 264.4 մլն դոլարի համաձայնագիր
Ô³Õ¸Õ¾Õ¡Õ¦Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Õ¸Õ¿Õ«Õ Õ¶ÕµÕ¸Ö‚Õ©Õ« Õ¾Õ¥Ö€Ö‡Õ¸Ö‚Õ´
Ô³Õ¸Õ¾Õ¡Õ¦Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Õ¸Õ¿Õ«Õ Õ¶ÕµÕ¸Ö‚Õ©Õ« Õ´Õ¥Õ»Õ¿Õ¥Õ²Õ¸Ö‚Õ´
Ô³Õ¸Õ¾Õ¡Õ¦Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Õ¸Õ¿Õ«Õ Õ¶ÕµÕ¸Ö‚Õ©Õ« Õ¾Õ¥Ö€Õ»Õ¸Ö‚Õ´
ÕÕ¯Õ¦Õ¢Õ¶Õ¡Õ²Õ¢ÕµÕ¸Ö‚Ö€: news.am
Ô¿Õ«Õ½Õ¾Õ¥Õ¬
Õ„Õ¥Õ¯Õ¶Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶Õ¥Ö€
Õ„Õ¥Õ¯Õ¶Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¨ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¡ÕºÕ¥Õ½ Õ¡Õ¶Õ»Õ¡Õ¿Õ¾Õ¡Õ® Õ§Ö‰