Օդային տագնապի ժամանակ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան և երկրի ղեկավարության մյուս ներկայացուցիչներն իջել են ապաստարան։ Գործողությունն իրականացվել է անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարձակման պատճառով։ Այս մասին մայիսի 20-ին իր տելեգրամյան ալիքում հայտնել է «Delfi Լիտվա» պորտալը։
Նշվում է, որ Լիտվայի առաջնորդի հետ ապաստարանում են գտնվում նաև վարչապետ Ինգա Ռուգինենեն և Սեյմի խոսնակ Յոզաս Օլեկասը։
«Երկրի սահմանի մոտակայքում կասկածելի դրոն նկատելուց հետո օդային տագնապ է հայտարարվել հանրապետության որոշ շրջաններում», — X սոցիալական ցանցում գրել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը։
Ապաստարաններ են իջել նաև Վիլնյուսի բնակիչները։ Սոցցանցերում տարածվել են լիտվացի դպրոցականների մասնակցությամբ կադրեր։ Կադրերում երևում է, թե ինչպես են նրանք տագնապի ժամանակ թաքնվում դպրոցական սեղանների տակ։
Լիտվայի մայրաքաղաքում դադարեցվել էր հասարակական տրանսպորտի երթևեկությունը։ Վիլնյուսի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքը։ Ավելի ուշ օդային տագնապը չեղարկվել է։
Source: https://news.am/hy/news/1036874
Football
Օդային տագնապի ժամանակ Լիտվայի ղեկավարությանը տեղափոխել են ապաստարան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։