Եվրոպական միությունը (ԵՄ) բախվել է Չինաստանի հետ առևտրային հարաբերությունների սրման աճող ռիսկերին՝ էժան չինական ապրանքների, առաջին հերթին՝ էլեկտրական մեքենաների ներմուծման կտրուկ աճի ֆոնին, հայտնել է The New York Times (NYT) թերթը։
Պարբերականի տվյալներով՝ Չինաստանից ապրանքների հոսքի աճը մեծացնում է ճնշումը Եվրոպայի արդյունաբերական հատվածի վրա և կարող է հանգեցնել կառուցվածքային խնդիրների մի շարք ճյուղերում։ Փորձագետները նշել են, որ կողմերի միջև առևտրային անհավասարակշռությունը հասել է ռեկորդային մակարդակի։
Նյութում նաև ներկայացվել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարությունը, որում Չինաստանից կախվածության նվազեցման գործընթացը համեմատվել է «ծանր հիվանդության բուժման» հետ՝ նշելով, որ այն կարող է ցավոտ լինել։
«Հնարավոր է՝ «քիմիաթերապիա» անհրաժեշտ լինի, և այն, ամենայն հավանականությամբ, ցավոտ կլինի», — հայտարարել է Կալասը։
Ինչպես նշել է NYT-ը, Բրյուսելում ուժեղանում են մտահոգությունները եվրոպական արդյունաբերության հնարավոր ճգնաժամի վերաբերյալ։ 2026 թվականի առաջին եռամսյակում Չինաստանից ներմուծումը զգալիորեն աճել է, իսկ ապրանքաշրջանառության առևտրային դեֆիցիտը հասել է մոտ 418 միլիարդ դոլարի։
Մատակարարումների աճը կապում են Չինաստանում արտադրական ավելցուկային հզորությունների, պետական սուբսիդիաների, ինչպես նաև եվրոպական շուկա արտահանման վերակողմնորոշման հետ՝ ամերիկյան առևտրային սահմանափակումների ֆոնին։
Source: https://news.am/hy/news/1039364
World
NYT. Եվրոպան մոտեցել է Չինաստանի հետ լայնածավալ առևտրային պատերազմի
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։