Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա՝ մայիսի 19–ին քարոզարշավի համար ոստիկանության մեծ ուժեր են տեղափոխվել Լոռու մարզ։

Բացի այդ, Երևան-Սպիտակ-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի երկայնքով ոստիկանական ուժեր են կենտրոնացված, որը ֆիքսել է NEWS.am–ի տեսախցիկը։

Նշենք, որ նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք անդամների հետ ուղևորվել է Լոռու մարզ:Այստեղ քարոզարշավից հետո՝ երեկոյան ժամը 20:00-ին, սպասվում է մեծ հանրահավաք կենտրոնական Հայքի հրապարակում:

Source: https://news.am/hy/news/1036484