Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ատամների հետ կապված խնդիրների պատճառով դիմել է հիվանդանոց։ Այս մասին մայիսի 26-ին հայտնել է The Times of Israel թերթը։

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուին երկուշաբթի երեկոյան տեղափոխել են «Հադասա Էյն Քերեմ» բժշկական կենտրոն, հայտնել են նրա գրասենյակից՝ հավելելով, որ վարչապետն անցնում է որոշակի ստոմատոլոգիական բուժում», — նշված է հոդվածում։

Պարբերականն ընդգծում է, որ վերջին շրջանում հանրությունն սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել Նեթանյահուի առողջական վիճակին։ Ըստ աղբյուրի՝ Իսրայելի բնակիչները վարչապետին մեղադրում են իր առողջության վերաբերյալ «բժշկական տեղեկությունները թաքցնելու» մեջ։

Source: https://news.am/hy/news/1038373