Եվրամիությունը ցանկանում է Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները սկսել մինչև հունիսի 18-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովը։ Այս մասին հայտնել է Euractiv պորտալը՝ հղում անելով ԵՄ-ում իր աղբյուրներին։
«ԵՄ երկրների մայրաքաղաքներում ակնկալում են մինչև հաջորդ ամսվա գագաթնաժողովը համաձայնեցնել բանակցությունների մեկնարկը առնվազն մեկ բանակցային կլաստերի շուրջ։ Դա կլինի Կիևի՝ դեպի եվրաինտեգրում տանող ճանապարհի առաջին պաշտոնական քայլը»,- նշում է պարբերականը։
ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունները բաժանված են 33 բանակցային գլուխների, որոնք, իրենց հերթին, անհավասարաչափ խմբավորված են 6 բանակցային կլաստերներում։ Այդ գլուխներից յուրաքանչյուրը ենթադրում է թեկնածու երկրի օրենսդրության համապատասխանեցում ԵՄ օրենսդրական նորմերին (երկրի տնտեսական, քաղաքական կամ մշակութային կյանքի ոլորտներից որևէ մեկում)։
Կլաստերներն իրենց բովանդակությամբ անհավասարաչափ են։ Օրինակ՝ «արտաքին քաղաքականություն» կլաստերը ներառում է ընդամենը երկու գլուխ՝ «արտաքին քաղաքականություն և անվտանգության քաղաքականություն» ու «արտաքին առևտուր», սակայն այս երկու գլուխներն ամենաբարդերից են։ Անդամակցության համար թեկնածու երկիրը պարտավոր է ընդունել ԵՄ բոլոր նորմերը. նա դրանց փոփոխման հարցում ձայնի իրավունք չունի, և քննարկվում են միայն ընդունման ժամկետները։
Այս բանակցությունների մեկնարկը չի սահմանում ԵՄ-ին երկրի անդամակցության վերջնաժամկետներ։ Օրինակ՝ Թուրքիան անդամակցության շուրջ բանակցությունները սկսել է 21 տարի առաջ՝ 2005 թվականին։
Source: https://news.am/hy/news/1038439
World
ԵՄ-ն ցանկանում է Ուկրաինայի ընդունման վերաբերյալ բանակցությունները սկսել մինչև հունիսի 18-ի գագաթնաժողովը․ Euractiv
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։