Նավթի գները սկսել են աճել ավելի կտրուկ տեմպերով, երբ իրանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Թեհրանը կասեցրել է բանակցությունները Միացյալ Նահանգների հետ: Դա ի չիք դարձրեց այն հույսերը, թե պատերազմի ավարտի մասին համաձայնագիրը կարող է համաձայնեցվել առաջիկա օրերին, հայտնում է CNN-ը։
Արևելյան ժամանակով (ET) 10:00-ից քիչ առաջ Brent մակնիշի նավթի համաշխարհային էտալոնային գինը թանկացել է 6%-ով՝ վաճառվելով մեկ բարելի դիմաց 97,02 դոլար մակարդակում։ Ամերիկյան էտալոնային West Texas Intermediate (WTI) նավթի հուլիսյան մատակարարումների գինն աճել է մոտ 7,5%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 93,93 դոլարի։
Ներկայիս դինամիկան հաջորդել է մայիսին Brent մակնիշի նավթի արժեքի 19,3% անկմանը, որը պայմանավորված էր ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքման հույսերով: Ըստ Deutsche Bank-ի վերլուծաբանների տվյալների՝ դա դարձել է գների ամենանշանակալի ամսական անկումը 2020 թվականի մարտից ի վեր, երբ սկսվեցին համավարակով պայմանավորված լոկդաունները։
Այժմ Brent-ի գինը դեռևս զգալիորեն ցածր է ապրիլի 5-ի սակարկությունների արդյունքում արձանագրված մեկ բարելի դիմաց 114 դոլար առավելագույն արժեքից, սակայն մոտ 25%-ով բարձր է այն մակարդակից, որում գտնվում էր անմիջապես Իրանին հասցված ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից առաջ։
«Մեկ բարելի դիմաց 100 դոլարից ցածր ցանկացած գին իր մեջ ներառում է բարենպաստ արդյունքի սպասում»,- վերլուծական գրառման մեջ նշել է Saxo ներդրումային բանկի ռազմավարական վերլուծաբան Նիլ Ուիլսոնը:
Source: https://news.am/hy/news/1040052
World
Նավթի գների աճն արագացել է ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունները Իրանի կողմից կասեցվելու մասին լուրերից հետո
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։