Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ֆրանսիան արգելել է իսրայելական հարձակողական սպառազինության ցուցադրությունը պաշտպանական ցուցահանդեսում։
Ըստ Իսրայելի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի՝ Ֆրանսիայի կառավարությունը սահմանափակել է իսրայելական պաշտպանական ընկերությունների մասնակցությունը պաշտպանական արդյունաբերության և անվտանգության Eurosatory այս տարվա միջազգային ցուցահանդեսին՝ նրանց թույլ տալով ցուցադրել միայն հակաօդային պաշտպանության արտադրանք։
Այս տարի Eurosatory ցուցահանդեսը կանցկացվի հունիսի 15-19-ը։
Eurosatory-ում իսրայելական պաշտպանական ընկերությունների նկատմամբ Ֆրանսիայի կառավարության մտցրած սահմանափակումներն Իսրայելում «ամոթալի» են համարել։
Source: https://news.am/hy/news/1040060
World
Իսրայելը դժգոհել է, որ Փարիիզն արգելել է իսրայելական հարձակողական սպառազինության ցուցադրությունը զենքի ցուցահանդեսում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։