Իրանի զինված ուժերը Իսրայելին և նրա դաշնակիցներին նախազգուշացրել են, որ չեն հանդուրժի օկուպացիոն ռեժիմի շարունակվող վայրագությունները Լիբանանում։ Այդ մասին հայտարարել է բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեհարչին, հաղորդում է Press TV-ն։
Նա նշել է, որ «երեխաներ սպանող սիոնիստական ռեժիմն» օգտվել է հրադադարից և բացահայտ ագրեսիա սանձազերծել Լիբանանի դեմ, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 3000 անմեղ մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։
«Այն ժամանակ, երբ արևմտյան երկրների ղեկավարները որդեգրել են լռության կամ մարդկության դեմ ուղղված այս հանցագործություններին աջակցելու դիրքորոշում, մենք նախազգուշացնում ենք դաժան սիոնիստական ռեժիմի առաջնորդներին և նրա կողմնակիցներին, որ Լիբանանի դեմ բարբարոսական հանցագործությունների շարունակումը Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի չեն թույլատրի»,- հավելել է նա։
Իսրայելը շարունակում է իր հարձակումները Լիբանանի վրա՝ չնայած կրակի դադարեցման ռեժիմին, որն ուժի մեջ է մտել ապրիլի 17-ին և ԱՄՆ միջնորդությամբ ընթացող բանակցությունների արդյունքում մայիսի 17-ից երկարաձգվել է 45 օրով։
Մարտի 2-ից ի վեր Իսրայելը լայնամասշտաբ հարձակում է իրականացնում Լիբանանի դեմ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 3400 մարդ, վիրավորվել՝ գրեթե 10 հազար 200-ը, և ավելի քան 1,6 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը։
Source: https://news.am/hy/news/1040066
World
Իրանի ԶՈՒ-ն Իսրայելին նախազգուշացրել է Լիբանանին հասցվող հարվածները շարունակելու անթույլատրելիության մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։