Մյունխենի օդանավակայանը շաբաթ առավոտյան ամբողջությամբ փակվել է թռիչքների և վայրէջքների համար։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տեղեկություն է ստացվել օդային նավահանգստի տարածքում հնարավոր անօդաչու թռչող սարքի հայտնվելու մասին, հաղորդում է Bild-ը։
Գերմանիայի դաշնային ոստիկանության տվյալներով՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 9-ի սահմաններում օդաչուները կասկածելի օբյեկտ են ֆիքսել։ Ենթադրվում է, որ խոսքը կարող է վերաբերել օդանավակայանի մերձակայքում նկատված դրոնին, որտեղ անօդաչու սարքերի օգտագործման խիստ արգելք է գործում։
Միջադեպից հետո երկու թռիչքուղիների աշխատանքն էլ ամբողջությամբ դադարեցվել է։ Տեղում աշխատում են ոստիկանական բազմաթիվ ստորաբաժանումներ, որոնք հետազոտում են տարածքը և ստուգում դրոնի հնարավոր առկայության հետքերը։ Գործընթացում ներգրավվել է նաև ուղղաթիռ։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ օդային երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է։ Օդանավակայանի աշխատանքի վերսկսման ժամկետների և բուն միջադեպի հաստատման մասին դեռևս չի հաղորդվում։
Source: https://news.am/hy/news/1039563
World
Մյունխենի օդանավակայանը լիովին փակվել է անօդաչու թռչող սարքի մասին հաղորդման պատճառով
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։