Մոսկվան հայտարարություններ է լսել այն մասին, որ Հայաստանը չի զբաղվելու հակառուսական հռետորաբանությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մայիսի 26-ին Հայաստանում սպասում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցին։ Լրագրողները ենթադրել են, թե հանդիպման ընթացքում իբր կարող են հնչել հակառուսական հայտարարություններ, և այս կապակցությամբ Պեսկովին հարցրել են, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում նման պրակտիկային։
«Օրերս մենք հայտարարություններ լսեցինք թե՛ Փաշինյանից, թե՛ Հայաստանի արտաքին գործերի նախարարից այն մասին, որ Հայաստանը չի զբաղվելու հակառուսական հռետորաբանությամբ։ Մենք լսել ենք այդ հայտարարությունները»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Source: https://news.am/hy/news/1038096
Armenia
Մոսկվան հայտարարություններ է լսել այն մասին, որ Հայաստանը չի զբաղվելու հակառուսական հռետորաբանությամբ․ Պեսկով
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։