Պետք է կառուցել Գյումրի-Կարս երկաթուղու բացակայող հատվածը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա հայտնել է, որ այժմ երկխոսություն է վարում ռուս գործընկերների հետ։
«Եթե հաջողվի համատեղ ավարտել այս հատվածը, ապա մենք կգնանք այդ ճանապարհով, իսկ եթե ոչ, ապա կգտնենք այլ լուծում։ Բայց այս հարցը պետք է լուծվի», - նշել է Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը պատմական հնարավորություն ունի Արևմուտք — Արևելք նոր ապրանքային հոսքում այլընտրանքային օղակ դառնալու համար։ «Այս շարժը այս կամ այն կերպ լինելու է։ Մենք պատմական հնարավորություն ունենք առանցքային հանգույց դառնալու համար։ Մենք այս հնարավորությունը բաց չենք թողնի, դա չի կարելի բաց թողնել, ուստի այս հարցը պետք է լուծվի», - հավելել է նա։
Source: https://news.am/hy/news/1038141
Armenia
Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ համատեղ ավարտել Գյումրի-Կարս երկաթուղու հատվածի կառուցումը․ ԱԳՆ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։